Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը` վկայակոչելով երկրի ՆԳՆ Տեղեկատվական-վերլուծական վարչության տեղեկատվական կենտրոնի տվյալները, հրապարակել է 2012-ի 8 ամիսների վիճակագրությունը:
Ինչպես հայտնում է «Бизнес Грузия»-ն, 2012 հունվար – օգոստոս ժամանակահատվածում Վրաստան է այցելել 2.789.080 մարդ, ինչը 55%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
Միայն օգոստոսին Վրաստան է այցելել 577.884 մարդ, կամ 62%-ով ավելի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Կայուն կերպով աճում է Վրաստանի հարևան երկրներից այցելուների թիվը: 8 ամիսների վիճակագրության համաձայն` առաջատար են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իրանը:
Զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերն են Սևծովյան հանգստավայրերը՝ Քոբուլեթին, Բաթումին, Ուռեկին, Սալպին ինչպես նաև մայրաքաղաք Թիֆլիսը: