Տուրիստական նորություններ նախագիծը մեկնում է կարճատև հանգստի

Ամառն արդեն հավաքել է իր ճամպրուկները և մեկնում է մեկամյա ճանապարհորդության: Օրեր հետո ամառն իր արձակուրդային, հանգստյան և լողափային տրամադրությամբ կզիջի իր տեղը աշնանը: Տուրիստական նորություններ նախագիծը, որը Ձեզ հետ է արդեն մեկ տարուց ավել, ներկայացրել է Ձեզ տուրիստական աշխարհի ամենահետաքրքիր նորությունները, ծանոթացրել բազում երկրների և նրանց առանձնահատկություններին, ֆեյսբուքյան իր էջում կիսվել Ձեզ հետ զվարճալի լուսանկարներով և օգտակար տեղեկատվությամբ, այժմ մեկնում է կարճատև հանգստի: Մինչ մեր սիրելի ընթերցողները, ովքեր նոր են վերադարձել հաճելի և լիցաքաթափող հանգստից, կդասավորեն ճամպրուկներն ու կտրամադրվեն սեպտեմբերին, Տուրիստական նորություններ նախագիծը կվերադառնա հանգստից ու կրկին կներկայացնի Ձեզ ամենահետաքրքիրը, ամենաօգտակարն ու զվարճալին տուրիստական ոլորտից: Իսկ  վերջում առաջարկում ենք Ձեզ վերևից լուսանկարած լողափների վառ և ջերմ լուսանկարների շարքը: Վայելեք և սպասեք մեր վերադարձին…

You might also like