Մեծ Բրիտանիա. British Airways-ը նյարդային ուղևորների համար տեսանյութ կցուցադրի

British Airways-ը ուղևորներին առաջարկում է նոր «հանգստացնող» ծառայություն: Սեպտմբերի մեկից թռիչքի ժամանակ շատ անհանգստացող ուղևորներին կցուցադրվի ուսուցանող տեսաֆիլմ:   British Airways-ի նկարահանած ֆիլմում օդաչու և խմբի ղեկավար Կապիտան Սթիվ Օլռայթը (Captain Steve Allright) ներկայացնում են «Վստահության դասընթացներ  British Airways Flying-ից». հայտնում է  BreakingTravelNews-ը:

Տեսանյութում կապիտան Օլռայթը պատմում է թռիչքի տեխնիկական մասի մասին, այն մասին, թե ինչպես է կառավարվում ինքնաթիռը, անհանգստության պատճառների և այլ տեխնիկական առանձնահատկությունների մասին: Հոգեբանները ուղևորներին խորհուրդներ են տալիս, թե ինչպես հանգստանալ և լիցքաթափվել թռիչքի ժամանակ, և ինչպես խուճապի չմատնվել: Ավիաընկերությւոնը այդ տեսանյութը տեղադրել է նաև YouTube -ում, որպեսզի ուղևորները կարողանան Վստահության դասընթացն անցնել ինքնուրույն: Այն ամբողջապես կարելի է նայել British Airways Well Being-ի պաշտոնական ալիքում:

You might also like