Երուսաղեմում ստեղծում են նոր թաղամաս, որը կդառնա տուրիզմի, մշակույթի և շոփինգի կենտրոն: Նրա տարածքում տեղակայված են 12 բարձրահարկ շինություն` մեկ միլիոն քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որտեղ կլինեն խանութներ, հյուրանոցներ և մշակութային հաստատություններ: Այնտեղ կառուցված Cinema City-ն կդառնա մայրաքաղաքի կինոմատոգրաֆիայի կենտրոնը:
Բացի այդ, նոր թաղամասում նախատեսվում է նաև հրապարակների և զբոսայգիների կառուցում. գրում է Zman.com-ը: Նոր թաղամասով է անցնելու նաև Թել Ավիվի արագընթաց գնացքը: Բացի այդ, տրամվայի երկու մասնաճյուղերը նույնպես կսպասարկեն մայրաքաղաքի բնակիչներին: 1300 ավտոմեքենայի համար նախատաեսված ավտոկանգառը կլուծի կայանման խնդիրները: