Հռոմում շարունակվում է շոգ եղանակը: Աֆրիկյան անտիցիկլոնը չի զիջում իր դիրքերը, իսկ տեղաբնակներին և զբոսաշրջիկնրին օգնության են գալիս քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները, ովքեր մարդաշատ վայրերում բաժանում են 50 հազար հատ ջրի շիշ: Մասնավորապես ջուր բաժանում են մետրոպոլիտենի «Piramide» և «Anagnina» կայարաններում, Վատիկանի և Կապիտոլյան թանգարանների մուտքի մոտ:
Բացի այդ, շուրջօրյա աշխատում է «կանաչ» հեռախոսահամարը, որը նախատեսված է տարեց և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Միևնույն ժամանակ, հորդառատ անձրևների սպասումով պայմանավորված, որը օդերևույթաբանները կանխատեսել են այս հանգստյան օրերին, հնարավոր ջրհեղեներից խուսափելու համար մաքրվում են ջրատարները և կոյուղու հորերը: