Չինական որոշ լողափերում բիկինիներով աղջիկների տեսնել հնարավոր չէ: Չինուհիները նախընտրում են «Facekini» (ֆեյսկինի): «Նինձյա կրիաների» հագուստ հիշեցնող լողազգեստները մեծ տարածում են գտել Շանդուն նահանգի Ցինդաոյի Դեղին ծովի ծովափերում: Ցինդաոյի բնակչուհիները լողափ են դուրս գալիս գունավոր հագուստներով, որը ամբողջովին ծածկում է մարմինն ու, ամենակարևորը, դեմքը:
Գլխի դիմակը անցքեր ունի աչքերի, բերանի և քթի համար: Այդ միջոցով աղջիկները պաշտպանվում են արևից և մեդուզայից. հայտնում է CNN-ը: Ըստ տեղական ԶԼՄ-ների` «ֆեյսկինի» հիմնականում կրում են միջին տարիքի կանայք, ովքեր պարբերաբար գնում են լողափ: Քանի որ Չինաստանում արևայրուք ընդունելը այնքան էլ հաճելի չէ, «ֆեյսկինին» դարձել է շատ ակտուալ լողազգեստ:
Ենթադրվում է, որ «սպիտակ մաշկը պաշտպանում է բազում հիվանդություններից», այդ պատճառով աղջիկները ամռանը շրջում են հովանոցներով, կրում են երկարաթև հագուստ: «Facekini» կարելի է գնել Ցինդաոյի լողափի խանութներում և արժե RMB 15 (US$2.35):