Հնդկաստանի հյուրանոցների սեփականատերերը պատրաստվում են հյուրանոցների խոհանոցների ներսում վիդեոդիտողականության նոր համակարգի տեղադրմանը` փորձելով վերադարձնել մատակարարվող սննդի որակի հանդեպ հյուրերի վստահությունը: Օգտագործվող պարենային սննդամթերքների հիգիենայի և անվտանգության նոր անկախ ստուգումը երկրի տարբեր ռեստորաններում և սրճարաններում բարձրացրել է ռեստորանային և հյուրանոցային ոլորտի վարկանիշային հարցերը: Հիմա հյուրանոցները ակտիվորեն փորձում են ապացուցել իրենց հյուրերին, որ ոչինչ չունեն թաքցնելու իրենց հաճախորդներից և հնարավորություն են տալիս հետևել անձնակազմի աշխատանքին խոհանոցում:
Հյուրերը նաև կարող են համոզվել, որ օգտագործվող սննդամթերքը թարմ է: White Dammar հյուրանոցի գլխավոր տնօրեն Կիրան Ռամը, ով վերահսկում է հյուրանոցի խոհանոցում տեսախցիկների տեղադրման գործընթացը, պատմել է այն մասին, որ այդ տեսախցիկները հյուրերին վստահություն է տալիս, որ սնունդը պատրաստվում է անվտանգ միջավայրում: Rajadhani հյուրանոցային ցանցի տնօրեն Բիու Ռամեշը հայտարարել է այն մասին, բացի տեսախցիկներից հյուրանոցի հյուրերը նաև կարող են անձամբ այցելել խոհանոց, եթե ցանկանում են: