«Բրիտանական ավիաուղիներ»-ը (British Airways) դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում:
«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, ընկերության լոնդոնյան գրասենյակից փոխանցել են, որ «British Airways» ավիաընկերությունը որոշել է 2012-ի թվականի հոկտեմբերից դադարեցնել իր չվերթները դեպի Երևան` ցածր եկամտաբերության պատճառով:
Վերջին մի քանի տարիների ընթացքում «Բրիտանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռները Հայաստան չեն եկել, փոխարենը դեպի Երևան էին թռչում բրիտանական մեկ այլ` BMI ընկերության ինքնաթիռները: Վերջերս BMI-ը գնվել է «Բրիտանական ավիաուղիների» կողմից, որն էլ որոշել է, որ դեպի Երևան չվերթերը եկամտաբեր չեն:
Ավիատոմսերի վաճառք և օն-լայն ամրագրում աշխարհի ցանկացած ուղղությամբ » www.aviatomser.com