Շատ հետաքրքիր «բացահայտում» են արել Մեծ Բրիտանիայում. պարզվում է ավելի մատչելի է ճանապարհորդել ինքնաթիռով, քան գնացքով: The Telegraph-ը ներկայացնում է հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ դեպի Մեծ Բրիտանիայի ամենահայտնի երթուղիներ գնացքով ուղևորությունը 50%-ով ավելի թանկ է արժենում, քան ինքնաթիռով: Telegraph Travel-ի տվյալներով` այս շաբաթ Բրիտանիայում 5-10 տոկոսով աճել են գնացքի հարկերը:
Փորձագետները համեմատել են Մեծ Բրիտանիայով գնացքով, ինքնաթիռով և ավտոմեքենայով ճանապարհորդությունների ծախսերը հաջորդ շաբաթվա համար, ընդ որում` հաշվի առնելով տեղավորման ծախսերը, ինչպես նաև` չվերթները/ուղևորությունները օրվա սոցիալապես առավել ակտիվ ժամերին: 50 ուղղություններից 47-ի համար ավտոմեքենայով ճանապարհորդությունը ամենամատչելին է: 24 երթուղիներում գնացքով և ինքնաթիռով ճանապարհորդությունների ծախսերը նույնն են: 13 ուղղություններով ինքնաթիռով ճանապարհորդությունը ավելի մատչելի է, քան գնացքով:
Մի քանի երթուղիներով գնացքով ճանապարհորդությունը կրկնակի թանկ արժե, քան ինքնաթիռով: Հարկ է նշել, որ շատ ավիաընկերություններ հաճախ առաջարկում են շատ գրավիչ սակագներ, որոնց շնորհիվ կարելի է զգալի խնայողություն անել և հասնել նպատակակետին: Այսպիսով, Լոնդոնից Էդինբուրգ գնացքով ճանապարհորդելու համար պահանջվում է £121.40 ֆունտ ստերլինգ, իսկ easyJet ավիաընկերության չվերթի համար` £50 ֆունտ ստերլինգ: