Air France ավիաընկերության կողմից իրականացվող Փարիզ-Բեյրութ 562 չվերթի ուղևորներին խնդրել են վառելիքի գումար հավաքել այն բանից հետո, երբ ինքնաթիռը ստիպված է եղել չնախատեսված վայրէջք կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում:
Ինչպես հայտնում է Euromag-ը, դեպի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ օդային ճանապարհին ռազմական գործողություններ են սկսվել, որի պատճառով օդաչուն ստիպված է եղել վայրէջք կատարել Դամասկոսի օդանավակայանում: Սակայն Արևմտյան երկրների կողմից Սիրիայի նկատմամբ կիրառվող ֆինանասական պատժամիջոցների պատճառով ինքնաթիռի անձնակազմը հնարավորություն չի ունեցել օգտագործել Air France-ի կրեդիտային քարտի վրա ունեցած գումարը և ճանապարհը շարունակելու համար անհրաժեշտ վառելիք գնել: Ինքնաթիռի անձնակազմ ստիպված է եղելն խնդրել օդանավի 174 ուղևորներին կանխիկ $31.000 գումար հավաքել, որպեսզի ձեռք բերեն 1000 լիտր կերոսինը դեպի Կիպրոսի Լառնակա քաղաքի` մոտակայքում գտնվող ամենաանվտանգ օդանավակայանը հասնելու համար:
Շուտով բոլոր ուղևորները` հիմնականում ֆրանսիացիներ և լիբանանցիներ, սկսել են դատարկել իրենց դրամապանակներն ու պայուսակները, իսկ խնդիրը լուծվել է և 2 ժամ անց, և ինքնաթիռն ուղևորվել է դեպի Լառնակա: