Թայվանի EVA Airways ավիաընկերությունը իր որոշ օդանավեր ձևավորել է Hello Kitty ոճով: Հմայիչ փիսիկի նկարը հայտնվել է ոչ միայն ինքնաթիռի վրա, այլև դրա ինտերիերում ու նույնիսկ` սպասքի վրա: Hello Kitty են դարձել Airbus A330-200 և Airbus A330-300 ինքնաթիռները, ընդհանուր առմամբ` հինգը:
Նրանք չվերթներ են իրականացնում Թայբեյի օդանավակայանից դեպի Տոկիո, Շանհայ, Գուամ, Հոնգկոնգ և Սեուլ: Նշենք, որ Թայբեյի օդանավակայանում արդեն իսկ գործում է Hello Kitty-ի ֆիրմային ուղեկալները (C3 2-րդ տերմինալում)` ձևավորված այդ ապրանքնանիշի սպիտակ-վարդագույն դասական գույներով: Այդ ուղեկալների մոտ տեղակայված խանութներում կարելի է գտնել թեմատիկ հուշանվերներ և քաղցրավենիք: