Ռեկորդակիր ձվածեղ` 145 հազար հավկիթից

Գինեսի ռեկորդների գիրքը արձանագրել է նոր խոհարարական ձեռքբերում: Պորտուգալիայի խոհարարները տապակել են աշխարհի ամենամեծ ձվածեղը, որում կա 145  հազար հավկիթ: Ռեկորդը սահմանվել է Ֆերեյրա դու Զեզիրի քաղաքի տոնավաճառում: Բացի աննախադեպ քանակությամբ հավկիթներից` ռեկորդակրի պատրաստման համար օգտագործվել է նաև 400 կգ ձիթայուղ և գրեթե 100 կգ կարագ:

Ձվածեղը պատրաստել են 10  մետր տրամագծով և 4 տոննա քաշով թավայի մեջ: 150 կամավոր-խոհարարները վեց ժամ ավագ խոհարարի անմիջական հսկողության տակ  հերթափոխով   զբաղվել են ձվածեղի պատրաստմամբ: Պատրաստումից հետո ձվածեղը կշռել են. նրա քաշը 6 տոննա է: Այսպիսով, այն գերազանցեց նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր Թուրքիայում  2010 թվականին: Անկարայի խոհարարները կարողացել էին պատրաստել 4.4 տոննա քաշով ձվածեղ:

You might also like