Օգոստոսի 22 -ին Սանտա Դոմինգոյում արդեն հինգերորդ անգամ կանցկացվի Քաղցրավենիքի փառատոն` Santo Domingo Dulce: Հյուրերին կառաջարկվի մի շարք միջոցառումներ, այդ թվում` աղանդերի, խմորեղենի, կոնֆետների և այլ քաղցրավենիքների համտեսում: Հատուկ տեղ կզբաղեցնեն կրեոլյան խոհանոցի քաղցր ուտեստները: Փառատոնը կանցկացվի Hilton Santo Domingo հյուրանոցում և կսկսվի հրուշակագործների մրցակցությամբ:
Այս տարի փառատոնի հիմնական թեման բնությունն է, այդ պատճառով բոլոր ուտեստները կպատրաստվեն էկոլոգիապես մաքուր տեղական մթերքներից: Սանտո Դոմինգոյում կան շատ փառատոններ, քիչ չեն նաև խոհարարական միջոցառումները` նվիրված տարբեր թեմաների: Այսպիսով, աշնանը (հոկտեմբերի 18-ից 20-ը) Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաքում կկայանա Taste Santo Domingo 2012 փառատոնը, որը ներկայացնում է դոմինիկյան նրբահամ խոհանոցն ու գինիները: