Բրիտանացի նուդիստների ռեկորդային լողը (Video)

Բրիտանացի նուդիստները մերկ լողի համաշխարհային ռեկորդ են սահմանել: Օքսֆորդշիր կոմսության լճերից մեկում միաժամանակ լողացել են 10  հազար մարդ, ինչը ավելի շատ է, քան երբևէ եղել է: Նուդիստները այնպես են տարվել լողով, որ չեն հաշվել, թե քանի մարդ կարող է տեղավորվել լճում միևնույն ժամանակ: Բացի այդ նրանք իրենց համար կազմակերպել են մշակութային ծրագիր ձկնորսությամբ, թատերական ներկայացումներ, ձիավարություն և այլ միջոցառումներ: Ռեկորդային թվով նուդիստների այս հավաքը մասնակիցները որոշել են դարձնել ամենամյա: Միջոցառումը ստացել է  «Վայրի բնության փառատոն» անվանումը: Նրա մասնակիցները նաև սկսել են «Գաղտնի լող» ծրագիրը. հիմա այն կանցկացվի ամեն ամիս և դրան կարող են մասնակցել բոլորը, այդ թվում` զբոսաշրջիկները:

You might also like