Իսպանիան Միջերկրածովյան երկրների ամենաայցելվող երկրներից մեկն է: Ամեն տարի այստեղ են գալիս միլիոնավոր զբոսաշրջիկներ, բայց ոչ բոլորն են ծանոթ լողափում վարքագծի կանոններին, որի խախտման դեպքում Ձեր տուգանքները կարող են հասնել ավելի քան հազար եվրոյի: ABC պարբերականը պատրաստել է կանոններ, որոնց հետևելով Դուք կարող եք աննկարագրելի հանգիստ ունենալ Իսպանիայի լողափերին:
1.Իսպանիայի շատ լողափներ ընտանի կենդանիներ տանել չի կարելի: Տուգանքը կարող է հասնել 1500 եվրոյի:
2. Օճառով կամ մարմնի գելով լողալու դեպքում տուգանքը կարող է հասնել 751-1500 եվրոյի:
3. Չի կարելի ֆուտբոլ խաղալ մյուս այցելուների սրբիչների մոտ:
4. Վալենսիայի լողափերին հովանոցը պետք է դնել ջրից վեց մետր հեռավորության վրա:
5. Վալենսիայի լողափերում արգելված են հեծանիվները, սքեյթբորդերը և մյուս տրանսպորտային միջոցները:
6. Չի կարելի օգտագործել ռադիո, CD-խաղարկիչներ և երաժշտական այլ գործիքներ լողափին և Լա Ալբուֆերա այգում:
7. Լեպե և Ուելվա քաղաքներում հաստատել են հրամանագիր` ըստ որի արգելվում է ծովում կարիքներն հոգալ և դրա համար հասնում է 750 եվրո տուգանք:
8. Արգելվում է սննդամթերքի և խմիչքի վաճառքը և մերսման ծառայությունների առաջարկները իսպանական բոլոր համայնքներում:
9. Անվտանգության նկատառումներով 1500 եվրո տուգանք է նշանակված սերֆինգիստների համար Բարսելոնի լողափներում:
10.Տոսսա դե Մարում արգելվում է լողափին սեքսով զբաղվել:
11.Կանարյան Մոգան քաղաքի լողափին արգելված է ծխելը: