2011 թվականի սեպտեմբերի 24-ին և 25-ին Վիեննայում կանցկացվի վիեննական խաղողի այգիների օր: Ժամը 10-ց մինչև 18-ը կբացվեն վիեննական խաղողի այգիներ տանող երթուղիներ, հայտնում է ComPRess-ը: Կառաջարկվեն մի քանի երթուղիներ. դասական` 10.8 կմ Նոյշտիֆտ խաղողի այգուց մինչև Նուսդորֆ, 9.9 կմ Շտրեբսերդորֆից մինչև Շտամերսդորֆ:
Ակցիային կարող են մասնակցել բոլորը` մեծահասակները, ծերերը, ինչպես նաև` երեխաները: Խաղողի այգիներով և հիասքանչ տեսարաններով հիանալու համար բազմաթից վիեննացիներ են այցելում քաղաք: Հյուրերը կհյուրասիրվեն գինիով և տեղական ուտեստներով: