Հանգիստ մահմեդական երկրներում. վարքագծի կանոններ

Բազմաթիվ զբոսաշրջիկներ, հատկապես խորհրդային երկրներից, նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիական Պոլոնեզիայի կղզիներում:  Մարդիկ ցանկանում են լիարժեք հանգստանալ: Հատկապես դա վերաբերվում է երիտասարդներին, ովքեր ամուսնացած չեն կամ մեկնում են հանգստանալու առանց երկրորդ կեսի: Հետևաբար, որպեսզի չփչացնեք Ձեր հանգիստը, անհրաժեշտ է իմանալ մի շարք կանոններ` նախքան մահմեդական երկիր մեկնելը:

Մահմեդական երկրներում խիստ հետևում են պահվածքի բարոյական և իրավական նորմերին, որոնք բացատրվում են ընդունված մշակույթով, որն էլ հիմնված է կրոնական համոզմունքների վրա: Մեկնելով ճանապարհորդության օտար երկիր, հատկապես` մահմեդական, անհրաժեշտ է ուսումնասիրել տեղական ավանդույթները, զբոսաշրջիկների վարքագծի պահանջները:

Մահմեդական երկրներում  ջերմության և հյուրասիրության հետ մեկտեղ կա նաև տաբու, որին պետք է խստորեն հետևել: Առաջին հերթին ցանկալի է հրաժարվել ալկոհոլի օգտագործումից: Եթե Դուք հարբած վիճակում հայտնվեք Սաուդյան Արաբիայի  կամ Քուվեյթի հասարակական վայրերում, ապա Ձեզ, նվազագույնը, սպասվում է տուգանք, առավելագույնը` ֆիզիկական ուժի կիրառում: Իսկ ԱՄԷ-ում օրենքը այդքան էլ խիստ չէ: Այստեղ կարելի է ալկոհոլ օգտագործել հյուրանոցի համարում կամ բարում:

Բոլոր զբոսաշրջիկները սիրում են անմահացնել իրենց ճանապարհորդությունը տեսախցիկների կամ լուսանկարչական ապարատների օգնությամբ: Մահմեդական երկրներում արգելված է լուսանկարել գլխաշորով կանանց, սուրբ վայրերը և ռազմական տարածքները: Ուղեկցորդից հարցրեք, թե որտեղ է կարելի լուսանկարել, որպեսզի դժվարությունների չհանդիպեք: Բոլոր մահմեդական երկրներում կինը մայր է և տան տիրուհի: Նա մեծ հարգանք  է վայելում, ուստի պետք  չէ սիրախաղ անել մահմեդական կնոջ հետ, դրանով Դուք մահացու վիրավորանք կհասցնեք նրան: Իսկ Ձեզ կարող են ազատազրկել կամ նույնիսկ մահապատժի ենթարկել:

Մահմեդական երկրներում բոլոր կանանց, այդ թվում` զբոսաշրջիկներին, արգելվում է հասարակական վայրեր գնալ կիպ հագուստով կամ տաբատով: Չի կարելի բացել ուսերը և թևերը սրբավայրերում: Գլուխը պետք է ծածկված լինի գլխաշորով: Կանայք չպետք է պոսեն մահմեդական տղամարդկանց հետ կամ նստեն նրանց կողքին հասարակական տրանսպորտում: Դա կարող է սխալ դիտվել: Արաբական երկրներում գործում են խիստ օրենքներ մարմնավաճառության վերաբերյալ, այդ պատճառով խուսափեք ցավալի թյուրիմածություններից: Հանգստյան մեկնած կանայք լավ կլինի այցելեն հասարակական վայրեր տղամարդու ուղեկցությամբ: Հյուրանոցի տարածքում այս կանոններին կարելի է չհետևել:

Հիշեք, որ Արևելքը նուրբ երևույթ է: Գնումներ կատարելիս կարելի է սակարկել: Այդ դեպքում Ձեր ընտրած ապրանքը կարող եք ձեռք բերել   5-6անգամ մատչելի գնով: Ձեր հանգստի որակը ցանկացած երկրում կախված է Ձեզնից: Եղեք քաղաքավարի և ուշադիր, հետևեք ընդունված նորմերին և ավանդույթներին: Հիշեք, որ Դուք այստեղ ընդամենը հյուր եք:

You might also like