Տապաս, լվի շուկա և ֆլամենկո` Մադրիդի նոր էքսկուրսիաներում

Մադրիդում հայտնվել է նոր չորս երթուղի: Դրանք զբոսաշրջիկներին կծանոթացնեն տեսարժան վայրերին, բնությանը, իսպանական մայրաքաղաքի խոհարարական ավանդույթներին  և ֆլամենկոյի աշխարհին:

«Կասա դե Կամպո. հեծանիվով դեպի իսկական անտառ»  (Casa de Campo: un bosque real en bicicleta)  երթուղին  զբոսանք է  թագավորական նախկին կալվածքներում, որն իր մեջ ներառում է սպորտ, պատմություն և ծանոթություն ավելի քան 400 տարեկան տեսարժան վայրերի հետ: Երթուղու երկարությունը 12  կիլոմետր է:

«Մադրիդը գետի ափին-2» (Madrid a orillas del rio II)  երթուղին անցկացվում է «Մադրիդյան գետ»  (Madrid Río) այգու տարածքում և ընդգրկում է մարզական տարածքներ, հուշարձաններ և դիտման հարթակներ:

«Մադրիդի շուկաները և տապասը»  (Mercados y tapas madrilenas)  երթուղին անցկացվում է քաղաքի գլխավոր հաստատություններում, որտեղ մատուցվում է ավանդական իսպանական խորտիկները,ինչպես նաև` ներառում է այցելությունը դեպի Սան Միգել   (San Miguel) շուկա և այն փողոցներն ու հրապարակները, որտեղ ամեն կիրակի տեղակայվում է Էլ Ռաստրո (El Rastro)` Մադրիդի հայտնի լվի շուկան, որը զբաղեցնում է ամբողջ թաղամասը:

«Հոնդո երգեր. Մադրիդ և ֆլամենկո» (Cante jondo. Madrid and Flamenco) երթուղին ներառում է այցելությունը ֆլամենկոյի  հիմնական թատրոնները (տաբլաո) և բազում ներկայացումներ, ինչպես նաև` նախատեսվում է երկու կանգառ «Մենկեսում»  և «Մակիում»` խանութներ, որտեղ վաճառվում է ֆլամենկոյի հագուստ:

Երթուղիների  3.90  եվրո արժողությամբ տոմսերը կարելի է գնել  Plaza Mayor տուրիստական կենտրոնում:

You might also like