Լեհաստանի Սվենտոշկինյան տարածաշրջանում, որը գտնվում է երկրի հարավ – արևելքում, հայտնի է սնոտիապաշտությամբ, թե տարածաշրջանի շատ գյուղերի կանայք օժտված են գերբնական ուժերով: Այդ պատճառով նույնիսկ տարածաշրջանի տուրիստական խորհրդանիշը դարձել է փայտավելի վրա նստած կախարդը: Շրջանի ղեկավարությունը որոշել է գնալ առաջ և օգտագործել մարզի յուրահատուկ «այցեքարտը» զբոսաշրջիկներին գրավելու համար` ստեղծելով եզակի թռիչք փայտավելի վրա: Ատրակցիոնն իրենից ներկայացնում է պարկուճ, որում կարող եք զգալ այն զգացումները, որը զգում է կախարդը փայտավելի վրա թռչելիս: «Ուղևորը» ոչ միայն կարող է հիանալ շրջանի բնապատկերով, այլև կզգա մեծ արագություն, ծաղիկների բույր և անձրևի խոնավություն: «Փայտավելով թռչել» կարող են միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների այցելուները: Սարքը կհավաքվի մինչև 2012 թվականի վերջ և 2013 թվականի գարնանը տեղի կունենա նրա դեբյուտը. գրում է Rzeczpospolita-ն: