Զբոսաշրջիկները անվանել են աշխարհի ամենաընկերական ոստիկաններին

Զբոսաշրջիկները ոստիկաններին գնահատել են ըստ արտաքին տեսքի, քաղաքավարության և զբոսաշրջիկների մոտ ծագած խնդիրների լուծման ուղղությամբ նրանց ցուցաբերած օգնության չափով: Արդյունքում` առանձնացվել է երեք անվանակարգ և, հետևաբար, երեք հաղթող:

Հարցման արդյունքում` Իսպանիայի և Իտալիայի ոստիկանները, հավաքելով գրեթե հավասար ձայներ, համարվել են ամենագրավիչը: Զբոսաշրջիկների կարծիքի վրա չի ազդել նույնիսկ այն հանգամանքը, որ Իտալիան հայտնի է իր բոլոր հնարավոր տույժերով:

Ֆրանսիայի ժանդարմները համարվել են ամենաքաղաքավարին և բարյացկամը: Նորվեգիայի իրավապահպանները ճանաչվել են ամենաօգտակարները զբոսաշրջիկների խնդիրների լուծման համար: Հունիսյան հարձակումների ժամանակ ոստիկանների մանրակրկիտ աշխատանքը խորը տպավորություն է թողել զբոսաշրջիկների վրա: Ամենաշատ բացասական պատասխաններ ստացել են ԱՄՆ-ի, Կուբայի, Ինդոնեզիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի  ոստիկանությունները:

Եվ վերջապես` օտարերկրացի ոստիկանների հետ առավել հաճախակի շփման պատճառներ ունենում են ռուս զբոսաշրջիկները.

-24.5% – պետք է հստակեցնել ճանապարհը,
-20.4% – անձնական իրերի կորուստ, այդ թվում ` անձնագրի,
-16.6% – ճանապարհային երթևեկության կանոնների խախտում զբոսաշրջիկների կողմից,
– 13% – գողություն,
– 9.2% – բախումներ  տեղացիների և զբոսաշրջիկների հետ,
– 16.3% – այլ պատճառներ:

You might also like