Լողափ կանանց համար` Աբու Դաբիում

Աբու Դաբիում մինչև տարվա վերջ կբացվեն կանանց համար նախատեսված  երկու հանրային լողափ: Այստեղ կարող են այցելել ինչպես տեղաբնակ կանայք, այնպես էլ զբոսաշրջուհիները: Ինչպես հայտնում է  “Русские Эмираты”-ն` նոր լողափները կբացվեն Ալ Բատին շրջանում և Աբու Դաբիի սպայական ակումբի մոտ: Դրանք կդառնան հինգ տարի առաջ փակված Ռաս էլ Ակդար լողափի երկար սպասված փոխարինողը և Կորնիշ  (Corniche) քաղաքային ափի ընդլայնման նախագծի մի մասը: Լողափները անվճար կլինեն բոլոր ազգերի կանանց համար, սակայն մուտքը բաց կլինի  մինչև ժամը 18:00-ը:

You might also like