Ֆինանսական ճգնաժամը ստիպել է իտալացիներին ուշադիր հետևել իրենց ծախսերին, բայց ամառային հանգստից հրաժարվել ոչ ոք չի պատրաստվում: Գտնվել է այս խնդրի պարզ լուծում. փոխանակումով հանգիստ, այսինքն տների փոխանակում հանգստյան սեզոնին: Օրինակ ծովի տունը փոխանակվում է լեռնային տան հետ: Ըստ վիճակագրության` հանգստի այս տարբերակը առաջին հերթին ընտրում են այն մարդիկ, ովքեր կրթված են, սիրում են ճանապարհորդել, 30-50 տարեկան են, ունեն երկուսից երեք երեխա և, որ պակաս կարևոր չէ, հոգեբանական պայքարը հաղթահարել կարողացողները, ովքեր չեն վախենում իրենց տունը թողնել անծանոթ մարդկանց:
Վերջին 2-3 տարիների ընթացքում Իտալիայի տան փոխանակման տարբերակով հանգստացող մարդկանց թիվը աճել է երկու անգամ` կազմելով շուրջ 2000 մարդ: Ավելի շատ նրանք Լացիո (430) շրջանում են, որին հաջորդում են Տոսկանիան, Վենետոն, Լոմբարդիան, Սարդինիան, Էմիլիա Ռոմանիան, Սիցիլիան և Լիգուրիան: Աշխարհում հանգստի այսպիսի կազմակերպումը նախընտրում են 43 հազար մարդ, իսկ Եվրոպայում` 18.600, որտեղ ամենաշատը տներով փոխանակվում են ֆրանսիացիները: