Կանոններ, որոնք պետք է պահպանեն զբոսաշրջիկները Վենետիկում

Իտալական Վենետիկի  փոքրաթիվ բնակչությունը շնչահեղձ է լինում զբոսաշրջիկների պատճառով, ովքեր որոշում են հանգստի շրջանում ապրել այս յուրօրինակ քաղաքում այն կերպ, ինչպես ապրում են իրենց երկրներում: Տարեկան քսան միլիոն զբոսաշրջիկ և 300 հազար տեղացի. սա բավականին լուրջ բեռ է քաղաքի վրա:

Քչերը գիտեն, բայց Վենետիկից կամաց-կամաց հեռանում են այն ընտանիքները, ովքեր  դարերով ապրել են այստեղ: Պատճառն այն է, որ քաղաքը ենթարկվում է այն կանոններին, որոնք հաստատում են զբոսաշրջիկները: Այդ պատճառով Վենետիկի իշխանությունները երկու տարի առաջ սահմանեցին օրենքներ և խիստ կանոններ քաղաքի հյուրերի համար, որպեսզի տուրիստական աշխարհի մշակութային այս մայրաքաղաքը պահպանեն ապագա սերունդների համար: Դրանք նախատեսված են նրա համար, որ քաղաքի հյուրերը հաշվի նստեն տեղական ավանդույթների հետ և անեն ամեն ինչ, որ չվնասեն ճարտարապետական հուշարձանները:

Ինչ վերաբերվում է քաղաքակիրթ երկրներում համընդհանուր ընդունված կանոններին, ապա տպավորություն է, որ կան որոշ կանոններ, որոնք նախատեսված են  բացառապես Արևելյան Եվրոպայից եկած զբոսաշրջիկների համար: Օրինակ նավերում կամ այլ ջրային փոխադրամիջոցներում հղի կանանց կամ տարեցներին տեղ զիջելը: Ինչպես նաև`  տրանսպորտ բարձրանալիս  ուսապարկը մեջքից հանելը, որպեսզի չվնասել շրջապատի մարդկանց:

Մնացած օրենքները ուղղված են այն մարդկանց, ովքեր սիրում են զբոսնել Վենետիկի փողոցներով` առանց հագուստի վերևի մասի` ցուցադրելով մարմինը, նրանց, ովքեր փողոցում գնում են ֆաստ ֆուդ և նույն պահին թափում դրանք:  Խոշոր հաշվով` Վենետիկի քաղաքապետարանի սահմանած կանոնները բավական ադեկվատ են. դրանք ուղղված են նրան, որ այս յուրօրինակ քաղաքը չվերածվի մեծ աղբանոցի:

Քաղաքային կանոնակարգը խախտող զբոսաշրջիկների տուգանքները բավականին  հիմնավորված են: Օրինակ, Վենետիկում չի կարելի կերակրել աղավնիներին: Փափկասիրտ զբոսաշրջիկները, կերակրելով այս թռչուններին, իրականում մեծ խնդիրներ են ստեղծում  քաղաքային իշխանությունների համար: Թռչունների կղանքը, իսկ նրանք սիրում են բնավորվել հուշարձանների կամ տեղաբնակների տների վրա, ստիպում են մեծ գումարներ ծախսել այդ ամենը մաքրելու համար: Այնպես, որ Վենետիկի այն հյուրերը, ովքեր ցանկանում են կերակրել այդ թռչուններին, լավ կլինի նախօրոք դրամապանակում ավելորդ 500 եվրո դնեն: Հենց այդքան արժե տուգանքը:

You might also like