Ֆրանսիայի Պոլոնեզիայում կբացվի ամերիկացի դերասան Մարլոն Բրանդոյի անվան առողջարանային հյուրանոց: Այն կտեղակայվի խաղաղօվկիանոսյան Տետիարոա (Tetiaroa) ատոլի կղզիներում` Տիատի կղզուց 45 կմ դեպի հյուսիս: Այդ ատոլը, կազմված 13 փոքր կղզիներից, Մարլոն Բրանդոն գնել է դեռևս 1968 թվականին և որոշ ժամանակ ապրել է այնտեղ ընտանիքի հետ: Նրա մահվանից հետո 2004 թվականին նրա ժառանգները որոշել են այստեղ կառուցել հանգստավայր:
The Brando Resort-ը ներառում է 47 շքեղ բունգալո` մասնավոր լողավազաններով, սպա-կենտրոնով, մարզասրահով, ռեստորանով և ընդհանուր լողավազանով: Այդ բոլորը կկառուցվի հատուկ հարթակի վրա. գրում է Hoteldeluxes.com-ը: Հյուրանոցի բացումը նախատեսվում է 2013 թվականին: Մարլոն Բրանդոն XX դարի կեսերի հայտնի դերասան է, ով 1954 և 1972 թվականներին ստացել է Օսկար: Նրա ներդրումը կինոաշխարհում վկայակոչում է նաև Հոլիվուդի Փառքի ծառուղու նրա անվանական աստղը: