Գրքի լաբիրինթոս` Լոնդոնում

Լոնդոնի Southbank Centre ցուցահանդեսային համալիրում կարելի է տեսնել գրքից լաբիրինթոս: Դրա ստեղծման համար բրազիլացի նկարիչ Մարկոս Սաբոյան օգտագործել է  250 հազար հատոր: Լաբիրինթոսի պատերի բարձրությունը 2.5 մետր է, իսկ նրա ընդհանուր մակերեսը 500 քառակուսի մետր է. հայտնում է Condé Nast Traveller-ը:

Այստեղ զբոսանելով` կարելի է նաև վերցնել և ընթերցել վրայի ցանկացած գիրք: Ցուցահանդեսային կենտրոնը գտնվում է Belvedere Road-ում: Լաբիրինթոսը կարելի է տեսնել Clore սրահում մինչև օգոստոսի 26-ը ժամը 8:00-18:00-ը (ուրբաթ օրերին` մինչև 20:00): Մուտքն անվճար է:

 

You might also like