Օգոստոսի վերջին Հոնդուրասը իր հյուրերին առաջարկում է եզակի հնարավորություն ծանոթանալու տեղական խոհանոցին և ազգային ավանդույթներին: Դանլի քաղաքում (Էլ Պարաիսո նահանգ. El Paraiso) արդեն 36-րդ անգամ կանցկացվի Եգիպտացորենի ազգային փառատոնը (Fiesta Nacional de Maiz): Այս խոշոր մշակութային միջոցառումը ներառում է սայլակների երթ, խաղեր և մրցույթներ, դերասանների կատարումներ, ինչպես նաև` եգիպտացորենից պատրաստված բազմապիսի ուտեստների համտեսում. հայտնում է BuenoLatina.ru-ն: Բացի այդ, փառատոնի ընթացքում ընտրվում է թագուհի: Այս տարի տոնը կսկսվի օգոստոսի 26-ին, իսկ գագաթնակետը կլինի սեպտեմբերի 1-ին և 2-ին կայանալիք դիմակահանդեսները:
Էլ Պարաիսոն Հոնդուրասի 18 նահանգներից մեկն է: Գտնվում է պետության հարավ-արևելյան մասում: Փառատոնն այստեղ իրականացվում է Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ` եգիպտացորեն աճեցնողներին խրախուսելու նպատակով: Այժմ փառատոնը դուրս է եկել արտադրական շրջանակներից և իրեն միացրել բազմաթիվ մշակութային բաժիններ, ինչն էլ ապահովում է տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը: Ամեն տարի միջոցառմանը մասնակցում է 10 հազար մարդ: