Մեծ Բրիտանիա. նոր բաճկոն-ճամպրուկը կօգնի խնայել ուղեբեռի գումարը

Stuffa ընկերության նոր բաճկոնը կօգնի ճանապարհորդներին խուսափել ուղեբեռի ավելորդ քաշի համար վճարելուց: Նոր  «քայլող ճամպրուկը» ստեղծել է Սանդրա Կաֆասոն (Sandro Cafasso). դա հագուստ պահելու համար նախատեսված 12 գրպաններով բաճկեն է: Այդ ճամպրուկում կարելի է  տեղավորել մի զույգ ջինս, շորտ, չորս շապիկ, վեց զույգ գուլպա, վեց զույգ տղամարդու ներքնազգեստ և հաստ շարֆ:

Տղամարդկանց և կանանց համար նախատեսված համապատասխանաբար կարմիր և սև բաճկոնների մեջքին չորս մեծ գրպան կա, իսկ առջևից` վեց փոքր, և երկու գրպան` ինչպես սովորական բաճկոններին: Վաճառքում հրաշք-ճամպրուկը կհայտնվի արդեն նոյեմբերին և կարժենա մոտավորապես 94 ֆունտ ստերլինգ: Ինչպես հավատացնում են հեղինակները` այդ գումարը շատ շուտ կվերադառնա ձեզ` ավելորդ քաշից խնայած հավելավճարի հաշվին. հայտնում է DailyMail-ը: