Իտալիա. Վենետիկում բացվել է օդային ռեստորան

Վենետիկի Կավալինո Տրեպորտի լողափի վրա`  գետնից 50 մետր բարձրության վրա հայտնվել է նոր ռեստորան:  «Dinner in the sky» ատրակցիոնը, որը նախատեսված է սուր զգացողությունների սիարհարների համար, առաջարկում է հատուկ հարթակի վրա բարձրանալ օդ և ընթրել: Սեղանի մոտ կարող է տեղավորվել 22 մարդ` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով և օդի մեջ ազատ թափահարվող ոտքերով: Ցերեկը օդային ընթրիքը արժե 25 եվրո` ներառյալ ըմպելիքները: Ամբողջական ընթրիքը շոմպայնի հետ  50  մետր բարձրության վրա արժե 160 եվրո:

You might also like