Զբոսաշրջիկների մեծամասնությունը հանգստի մեկնելիս ավելի հաճախ նախընտրում է էլեկտրոնային գիրքը

Զբոաշրջիկների թիվը, որոնք էլեկտրոնային գիրքը նախընտրում են ավանդականից, տարեցտարի աճում է: Հին թղթե գիրքը զբոսաշրջիկների մոտ կորցնում է իր համբավը. ըստ sunshine.co.uk տուրիստական գործակալության  վերջին հետազոտությունների  համաձայն  վերջին տարիներին զբոսաշրջիկների 51%-ը`  2000 հարցվողներից, արձակուրդ մեկնելիս նախընտրում են իրենց հետ վերցնել էլեկտրոնային գիրք, հայտնում  է  The Telegraph-ը:

Ինչքան էլ, որ տարօրինակ է, ժամանակակից  գաջետները գրավիչ են 40 տարեկան և բարձր զբոսաշրջիկների մոտ: Էլեկտրոնային գիրք նախընտրողների  44%-ը բացատրում են իրենց  ընտրությունը նրանով, որ ավելի հեշտ է իրենց հետ վերցնել, իսկ  29%-ը ասում են, որ ավելի հեշտ է այն կարդալ արևի տակ: Զբոսաշրջիկների  49%-ը հանգստի մեկնելիս իրնեց հետ վերցնում են ավանդական գիրքը` բացատրելով, որ դա կապված է էլեկտրոնային գրքերի բարձր արժեքի հետ, իսկ մյուսները պարզապես սիրում են ավանդական գիրքը:

You might also like