Իտալիայի Սովանա բերդաքաղաքում (Գորսսետոյի մարզ) հնարավոր է գտնել կոմս Մոնտե Քրիստոյի գանձերը: Սան-Մամիլիանո եկեղեցու տարածքում բացվել է թանգարան, որտեղ ցուցադրության են հանվել 498 ոսկե մանրադրամներ, որոնք գտնվել են 2004 թվականին Սովանայի Սան-Մամիլիանո եկեղեցու խորանի տակից:
1500 տարիների ընթացքում առաջին անգամ գանձերը եղան հասանելի հանրության համար: Եզակի ցուցանմուշը ունի նաև գրական արժեք. Ալեքսանդր Դյուման, լսելով գանձի գոյության մասին, որը սուրբ Մամիլիան թաքցրել էր Մոնտեքրիստո կղզում, որոշել է հենց այդ գանձի պատմությունը ընդգրկել իր հայտնի «Կոմս Մոնտե Քրիստո» վեպում: Ոսկե մետաղադրամները գտնվել են 5-րդ դարի սկզբին 2 մետր խորությամբ եկեղեցու հատակից: