MasterCard Travel – ճանապարհորդության ուղեկից

Inecobank - Master Card TravelՈւղևորություն մեկնելիս յուրաքանչյուր զբոսաշրջիկ որոշում է, թե որոնք են այն ամենաանհրաժեշտ իրերը, առանց որոնց հանգիստը չի կարող լինել լիարժեք: Լիարժեք հանգստի գրավականներից մեկն այն գումարն է, որը զբոսաշրջիկները վերցնում են իրենց հետ:

Գումարի չափը և արժույթն անշուշտ կախված են ուղևորության տևողությունից և այն երկրից, որն ընտրվել է որպես տվյալ հանգստի բաղձալի վայր: Սակայն առավել կարևոր է, որ այդ գումարը լինի հարմար օգտագործելի` առանց կորցնելու մտավախությունների: Այս հարցում զբոսաշրջիկին օգնության կգան միջազգային վճարային քարտերը:

Հաշվի առնելով այն փաստը, որ ցանկացած նույնիսկ ոչ շատ մեծ քաղաքում այսօր դժվար չէ գտնել բանկոմատ, քարտերով ճանապարհորդելը լավագույն ընտրությունն է: Օգտվելով Ինեկոբանկի MasterCard տեսակի քարտերից` դուք կկարողանաք այն օգտագործել աշխարհի ցանկացած երկրում՝ օգտվելով աշխարհի ավելի քան 1 մլն բանկոմատներից և անկանխիկ վճարումներ կատարելով ավելի քան 30 միլիոն առևտրի և սպասարկման կետերում:

Ինեկոբանկի MasterCard քարտերը չիպային են, որոնք ավելի ապահով են և երկարաժամկետ: MasterCard քարտի միջոցով Դուք հեշտությամբ կարող եք ամրագրել ավիատոմսեր, հյուրանոցային համարներ, կատարել վճարումներ տրանսպորտային միջոցների վարձակալման համար և անկանխիկ վճարումներ կատարել գրեթե բոլոր երկրների առևտրի և սպասարկման կետերում կամ պարզապես ստանալ կանխիկ միջոցներ բանկոմատներից տվյալ երկրի արժույթով:

Ձեր քարտային հաշվին գտնվող ամբողջ գումարը Ձեզ միշտ հասանելի է` միևնույն ժամանակ ապահովագրելով ձեզ կանխիկ գումարների անվերադարձ կորստից: Ունենալով Ձեր դրամապանակում միջազգային վճարային քարտ` դուք կարիք չեք ունենա ադապտացվել օտարերկրյա թղթադրամի տեսքին և նույնիսկ եթե ձեր քարտը կորել է կամ այն գողացել են, բավական կլինի այն արգելափակել` հայտնելով այդ մասին Ձեր բանկին: Վճարային քարտի ևս մեկ առավելությունն այն է, որ անկախ գումարի չափից, կարիք չի լինի այն հայտարարագրել երկրից մեկնելիս:

MasterCard Travel ամառային ակցիայի մանրամասներին ծանոթացեք այստեղ >, կամ զանգահարեք (010) 510 510

You might also like