Գարեջուր շների համար` Բրազիլիայում

Բրազիլիան շների քանակով երկրորդ տեղն է զբաղեցնում ողջ աշխարհում  (առաջին տեղում դեռևս ԱՄՆ-ն է): Երկրում հաշվվում է շուրջ 32  միլիոն չորքոտանի բարեկամ: Եվ որքան նրանք շատանում են, այնքան Բրազիլիայում մարդիկ մտածում են նորանոր հարմարություններ նրանց համար: Դրանցից մեկը շների ժամադրությունների  համար նախատեսված հյուրանոցն է, որը շուտով կարող է ընդունել առաջին այցելուներին:

Հետո գաղափար հղացավ շների սննդային շուկայում ավելացնել առանց շաքարի պաղպաղակը: Սակայն Ռիո դե Ժանեյրո նահանգի «Սենաի» տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները գերազանցել են բոլորին. նրանք ստեղծել են գարեջուր շների համար: Ըմպելիքն իհարկե չի պարունակի ալկոհոլ, բայց կլինի մսի համով: Հետագայում հեղինակները մտածում են ստեղծել գարեջրի տարբեր տեսակներ` նախատեսված մեր փոքրիկ ընկերների համար, այդ թվում` կատուների:

You might also like