Վատիկանի թանգարաններում կհերթապահեն քահանաները

Օգոստոսից սկսած Վատիկանի թանգարաններում կհերթապահեն երկու քահանա, ովքեր խոսում են տարբեր լեզուներով և պատրաստ են պատասխանել այցելուների հարցերին ու հոգեպես աջակցել նրանց: Քահանաները կնստեն հատուկ սեղանների մոտ, որոնք տեղադրված են էքսկուրսիոն երթուղում: Մտահաղացման հեղինակները ընդգծում են, որ Վատիկանի թանգարանները «ընդունում են բոլորին` անկախ հավատքից և ծագումից», դրանք հանդիսանում են միջոց «փոխանցելու աշխարհին  Ավետարանը»: Կազմակերպիչները նախատեսում են, որ քահանաների ծառայություններից կօգտվեն ինչպես տեղացիները, այնպես էլ` զբոսաշրջիկները:

You might also like