Փարիզում` Սենայի ափին բացվել են արհեստական լողափեր: Ամենամյա միջոցառում է, երբ Սենայի աջ ափը վերածվում է հանգստի և զվարճանքի վայրի, որն էլ մեծ պահանջարկ է ունենում` չնայած մի որոշ անհարմարությունների: Ֆրանսիական մայրաքաղաքում արդեն շոգ եղանակ է և արևի տակ հանգստացողներին չի անհանգստացնում հետաքրքրասեր հայացքները և բազմաթիվ անցորդները: Քաղաքացիները այստեղ ավելի հաճախ այցելում են երեխաների հետ, ոմանք պարզապես նախընտրում են հանգստանալ ստվերում աշխատանքային օրվա ընդմիջման ժամին: Ամեն հուլիս ամսվան այդ հատվածում տոննաներով ավազ է լցվում: