Կանադայի Տորոնտո քաղաքում դաշնամուր նվագել կարելի է ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: Բանն այն է, որ 2015 թվականին Տորոնտոյում կանցկացվի հերթական Պանամերիկյան խաղերը: «Play me, I`m yours» ակցիայով տեղացի երաժիշտներն ու արտիստները ողջունում են մրցույթի բոլոր մասնակիցներին:
Քաղաքում տեղադրված է 41 դաշնամուր, հենց այսքան երկրներ էլ մասնակցում են Պանամերիկյան խաղերին: Երաժշտական գործիքները տեղադրված են քաղաքի ամենատարբեր վայրերում, սկսված CN Tower աշտարակից, մինչև` մետրոն և այգիները: Ընդ որում` բոլոր դաշնամուրների մետ տեղադրված է տեսախցիկ և շուրջօրյա հեռարձակվում է Facebook և այլ սոցիալական ցանցերում. հայտնում է El Pais-ը: