Հուլիսի 27-ի առավոտյան 8-12-ից Բիգ Բենը 40 անգամ կխփի` ազդարարելով 2012թ. Օլիմպիադայի մեկնարկը

Բիգ Բենը հուլիսի 27-ին Լոնդոնի ժամանակով 8:12-ից սկսած, 3 րոպեների ընթացքում կխփի 40 անգամ` ազդարարելով 2012թ Օլիմպիադայի մեկնարկը: Այդ պահին ողջ Բրիտանիայում կհչեն եկեղեցական, թագավորական ռազմածովային ուժերի նավերի և բոլոր տիպի զանգե:

Այս ակցիային կարող է մասնակցել յուրաքանչյուրը: Գաղափարը պատկանում է բրիտանացի ժամանակակից նկարիչ Մարտին Կրիդին, որն այս ակցիան կոչել է «Գործ № 1197»:

Այդ երեք րոպեները կհեռարձակեն BBC Breakfast-ը, Radio 4-ը, Radio 2-ը և 5 live-ը, ինչպես նաև բրիտանական ռադիոկայանները:

You might also like