Տարեկան բրիտանացիները հանգստավայրում մոռանում են 118 միլիոն ֆունտ արժողությամբ իրեր

Ամեն տարի բրիտանացի տուրիստները հանգստավայրում մոռանում են  118 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ իրեր: 41% բրիտանացիները կորցնում են իրենց իրերը առողջարանում. տվյալները ներկայացնում է Viking River Cruises ընկերությունը: Հիմնական պատճառը այն է, որ տուն վերադառնալիս ճամպրուկները հավաքելիս զբոսաշրջիկները շտապում են և շատ իրեր մոռանում հյուրանոցային համարում: 

«Ամենամոռացվող» իրերն են կոշիկները, բջջային հեռախոսները, արևայրուքի կրեմը: Լողավազանի մոտ կարելի է գտնել գրքեր, ակնոց, ատամի խոզանակ և մածուկ, գլխարկներ: Մոռացվող իրերի ցանկում է հայտնվել նաև անձնագիրը: Առողջարանում հանդիպում են նաև անսովոր իրեր` համեմունք, խոզապուխտ, մարմելադ, դիմակահանդեսային զվարճալի հագուստ և այլն. հայտնում է DailyMail-ը:

You might also like