Բրիտանական հյուրանոցը վճարում է հյուրերին ամեն անձրևոտ օրվա համար

Բրիտանական կուրորտային Բորնմուտ քաղաքի  (Bournemouth, Դորսետ դքսություն) Arlington հյուրանոցի հյուրերը  ստանում են 10-ական ֆունտ ստերլինգ  (շուրջ 13 եվրո)  ամեն անձրևոտ օրվա համար: Այս տարվա ապրիլ և հունիս ամիսները արդեն ռեկորդային են համարվում տեղումների քանակով: Հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում  Բորնմուտում արդեն  ամբողջ ամսվա նորմայից ավել անձրև է տեղացել:

Փոքրիկ Arlington  հյուրանոցի սեփականատերերը պահանջարկի անկման պատճառով իրենց  հաճախորդներին առաջարկել են փոխհատուցել ամեն անձրևոտ օրվա դիմաց, երբ նրանք չեն կարողանում գնալ լողափ անձրևի պատճառով: Ակցիան կգործի մինչև օգոստոսի վերջը: Բորնմուտի կենտրոնում գտնվող   Arlington հյուրանոցում ապրելու վճարը  սկսվում է մեկ մարդուն մեկ գիշերվա համար 54 ֆունտից  (69 եվրո):

You might also like