Այն, ինչ պետք է իմանալ Իտալիա մեկնելուց առաջ

Ուղևորությունը դեպի Իտալիա համարվում է մերօրյա  շուկայի ամենապահանջված տուրիստական արտադրանքներից մեկը: Պատճառը այս երկրի մի շարք առավելություններն են, սկսած` կլիմայից, մինչև` մշակութային ծրագրերը ապահովում են ողջ աշխարհի զբոսաշրջիկների  չմարող հետաքրքասիրությունը դեպի այս երկիր:

Հայտնի է, որ դեպի Իտալիա ուղևորության արժեքի վրա զգալի ազդեցություն է ունենում փոխադրամիջոցը: Ցամաքային տրանսպորտով ուղևորությունը, բնականաբար, երկար է տևում, բայց միևնույն ժամանակ օգնում է գումար խնայել և ծանոթանալ եվրոպական այլ երկրներին: Մաքսային կանոնները թույլ են տալիս երկիր ներմուծել 200 ծխախոտ, 2  լիտր գինի կամ մեկ լիտր ավելի թունդ խմիչք, 250 մլ   հարդարաջուր կամ  50 մլ օծանելիք:  Թանկարժեք իրերն ու արվեստի գործերը պետք է ունենան երկրից դուրս հանելու հատուկ թույլտվություն: Հարկերի մի մասի վերադարձը հնարավոր է 150 եվրոյից ավել գնումներ կատարելու դեպքում:

Իտալիան համարվում է համեմատաբար անվտանգ երկիր զբոսաշրջիկների համար: Բայց, այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել գրպանահատների չհանդիպելու համար և խուսափել կասկածելի թաղամասերից: Խորհուրդ չի տրվում օրվա համար նախատեսվածից ավել  գումարով շրջել: Ինչպես նաև, անհրաժեշտ է պատճենել կարևոր փաստաթղթերը և օրիգինալի փոխարեն դրանք կիրառել առօրյայում: Նրանք, ովքեր Իտալիա են գնում ` որպես կուրորտային վայր, ապա պետք է իմանան լողափ այցելելու կանոնները: Քանի որ դրանք, ըստ Իտալիայի օրենքների, համարվում են համայնքային, ապա օտարերկրացիները ծովից 5  շառավղով  հեռավորության վրա կարող են գտնվել անվճար: Վճարել անհրաժեշտ է միայն աթոռներից և  հովանոցներից օգտվելու դեպքում: Լողափ կարելի է գալ առավոտյան հինգից մինչև գիշերվա ժամը մեկը: Եթե նշված ժամկետից դուրս լողափում գտնվող օրինախախտին ոստիկանությունը ձերբակալի, ապա նա պետք է վճարի մինչև 150 եվրո  տուգանք:

Շատ զբոսաշրջիկների համար դեպի Իտալիա  ճանապարհորդության կարևոր մաս է կազմում շոփինգը: Իտալական խանութների զեղչերի սեզոնը տևում է հունվարի 7 -ից մինչև մարտի 1-ը, ինչպես նաև` հուլիսի 10 -ից օգոստոսի  31-ը: Խանութներն աշխատում են ժամը  9:00-20:00-ը: Կիրակին դրանցից շատերի համար համարվում է հանգստյան օր: Արտարժույթի փոխանակումը, բացի մասնագիտական կետերից,  կարելի է անել նաև բանկերում և փոստում: Խորհուրդ չի տրվում արտարժույթը փոխանակել օդանավակայանում, քանի որ այնտեղ փոխարժեքը, որպես կանոն, ցածր է: Իտալիայում լայն տարածում ունեն վարկային  քարտերը և ճանապարդորդական անդորագրերը:

Բարի ճանապարհ կամ  Benvenuti in Italia:

You might also like