Անվճար կինոդիտում` Վալենսիայի լողափին

Իսպանական Վալենսիա նահանգի լողափներում բացվում են ամառային կինոթատրոնները: Այստեղ ֆիլմեր կարելի է դիտել անվճար: Տարածաշրջանի զբոսաշրջության խորհրդի պատրաստած այս նախագծին մասնակցում է 17  լողափ` Gandia, Piles, Xeraco, Valencia, Canet d’En Berenguer, Alboraya, Bellreguard, Sagunto, Pucol, El Puig, Oliva, Cullera, Tavernes de la Valldigna, El Perello, Daimus, Sueca և  La Pobla de Farnals: Դրանցից յուրաքանչյուրում տեղադրված է  90 քառ. մետր մակերեսով փչովի  էկրան: Ֆիլմացանկում ընդգրկված են «Ավտոմեքենաներ-2», «Ջոն Քարտեր», «Տինտին» և «Կարիբյան ծովի ծովահենները-4» ֆիլմերը: Կինոթատրոնները կաշխատեն հուլիսին և օգոստոսին: Սեանսների սկիզբը ժամը 22:00-ն է. գրում է   BuenaEspana.-ն:

You might also like