ԱՄՆ. Բու շնիկը դարձել է Virgin America-ի դեսպանը

Facebook-ի աստղ  շպիցը ունի  5 միլիոն երկրպագու, և զարմանալի չէ, որ Virgin America-ն հենց Բուին  (Boo)  է ընտրել նոր դեսպան: 6-ամյա Բուն` աշխարհի ամենագրավիչ շունը, դարձել է ավիաընկերության աշխատակիցը և հանդիսանում է հասարակայնության հետ կապերի պատասխանատուն. հայտնում է Daily Mail-ը:

Նա արդեն աշխատում է Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում և  իր ընկերոջ` Բադդի  (Buddy)  շան հետ ընդունում և ողջունում է դեռևս միայն ընկերության աշխատակիցներին: Բուն խորհուրդներ կտա կենդանիների հետ ճանապարհորդող զբոսաշրջիկներին և կշարունակի իր աշխատանքը սոցիալական ցանցերում: 2009  թվականից սկսած Բուն ունի իր էջը Facebook-ում և տեսանյութերը`  YouTube-ում: Նա արդեն հրատարակել է լուսանկարներով գիրք, և, որպես աշխարհի ամենագեղեցիկ շունը, պատմել է իր պատմությունը:

You might also like