Մեծ Բրիտանիա. Զբոսաշրջիկների մուտքը Սթոունհենջ կսահմանափակվի

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են սահամանփակել զբոսաշրջիկների մուտքը Սթոունհենջ: Որոշումն ընդունվել է հուշարձանի շուրջ զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակներում, որի իրագործումը կտևի  2 տարի և կարժենա 27  միլիոն ֆունտ ստերլինգ: Սթոունհենջի շրջակա տարածքը կմաքրվի` հանելով կայանատեղին, բազմաթիվ խանութներն ու ցանկապատերը, որոնք փչացնում են հուշարձանի տեսքը և խանգարում են այցելուներին: Դրանց տեղում կհայտնվի խոտ, որի արդյունքում Սթոունհենջ հնարավոր կլինի գնալ ոտաբոբիկ:

Սթունհենջից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կկառուցվի մեծ տուրիստական կենտրոն, որտեղ զբոսաշրջիկները կծանոթանան հուշարձանի պատմությանը: Կենտրոնը կունենա հնագիտական պատկերասրահ և վերականգնված նեոլիթյան տներ: Ներկայումս մեքենայով մոտենալ Սթունհենջին չի թույլատրվում: Զբոսաշրջիկները ստիպված են մեքենաները թողնել կենտրոնի կայանատեղիում: Այդտեղից դեպի Սթոունհենջ այցելուներին կտանեն կցասայլերով: Բացի այդ, տոմսերը պետք է ամրագրել նախօրոք.  «Անգլիական ժառանգության» հիմնադրամը  ծրագրում է  զբոսաշրջիկների թիվը կրճատել` օրական հասցնելով  7650 մարդու:

You might also like