Նյու Յորքում մեկնարկել է ռեստորանային շաբաթը

Հուլիսի  16 -ից օգոստոսի 10-ը Նյու Յորքում կանցկացվի ռեստորանային շաբաթ: Այս տարի համադամասերների շրջանում ճանաչում գտած այս միջոցառումը կանցկացվի 20-րդ անգամ և կտևի 26 օր: Քաղաքի 300-ից ավել ռեստորանները այցելուներին կառաջարկեն ճաշ և ընթրիք  ֆիքսված գումարով` 24 և 35 դոլար համապատասխանաբար: Ամենահայտնի ռեստորաններում սեղաններ պետք է ամրագրել նախօրոք: Դա կարելի է անել ռեստորանային շաբաթի համար բացված կայքում:

Բացի այդ, կայքից կարելի է բեռնել հատուկ քարտեզ, որտեղ նշված են ակցիային մասնակից բոլոր հաստատությունները: Ինչպես նաև, այդ ընթացքում American Express-ը նյույորքյան մարկետինգային տուրիստական NYC & Company  կազմակերպության հետ համատեղ անցկացնում է ակցիա, որը թույլ է տալիս քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ավելի շատ տնտեսել: Գրանցելով American Express քարտը ռեստորանային շաբաթի համար բացված կայքում, նվազագույնը չորս անգամ այցելելով ակցիային մասնակից ռեստորաններ,  հաճախորդը իր հաշվին կստանա 20 դոլար:

You might also like