Մոտ ապագայում ինքնաթիռի սրահում հնարավոր կլինի հանդիպել խոճկորի, պոնիի կամ կապիկի: ԱՄՆ-ի տրանսպորտի դեպարտամենտի (America’s Department of Transportation) նոր ղեկավարությունը որոշել է նոր ծրագիր թողարկել, ըստ որի հաշմանդամ մարդիկ, ճանապարհորդելով կոմերցիոն ավիաուղիներով, հնարավորություն կունենան իրենց հետ վերցնել կենդանիներին, այն դեպքում, եթե նրանք ցուցաբերում են «հոգեբանական օգնություն»:
Այսպես կոչված «օգնական կենդանիները» կթույլատրվեն սրահ մտնել տերերի հետ միասին: Օրինակ եթե հաշմանդամ ուղևորը օդանավակայան կժամանի իր խոզի հետ, որը համարվում է «կենդանի-օգնական», ապա թռիչքի համար նա կգրանցվի իր կենդանու հետ միասին: Սակայն եթե օդանավակայանի աշխատակցի մոտ կասկածներ առաջանան խոզի հետ կապված, այսինքն արդյոք այն համարվում է օգնական կենդանի թե ոչ, ապա նա իրավունք ունի ճշտել, թե ինչպես է այն օգնում հաշմանդամ մարդուն և կպահանջի համապատասխան փաստաթղթերը: Համաձայն նոր որոշման` ինքնաթիռ իրավունք կունենա բարձրանալ այն կենդանին, որը չի խանգարի մյուս ուղեկցորդներին և բազմաթիվ մարդկանց մեջ իրեն նորմալ կպահի:
Երբ օդանավակայանի անձնակազմը կհամոզվի, որ խոզը օգնում է հաշմանդամ մարդուն, ապա այն պետք է անպայման կուղեկցի իր տիրոջը: Ի դեպ «խոզ օնականների քաշը» կարող է հասնել մինչև 300 ֆունտի (136 կգ), նրանց վարժեցնում են, սովորեցնում են դուռը բացել և փակել, ինչպես նաև մի շարք այլ ծառայություններ: Փորձագետները վստահեցնում են, որ նրանք զգում են, թե երբ է իրեն տերը իրեն վատ զգում և երբ են օգնության կարիք զգում:
Ինքնաթիռ նաև իրավունք ունեն թողնել պոնիներին, կապիկներին: Կենդանիներին կարող են չթողնել ինքնաթիռ, եթե նրանք շատ մեծ են կամ ծանրակշիռ: Ինքնաթիռ չեն թողնի օձերին, սարդերին, կրծողներին: Նոր կանոնակարգը իր ավարտին կլինի մինչև հոկտեմբերը: Առաջարկությունները և մեկնաբանությունները դեռ կնայվեն. հայտնում է Daily Mail-ը: