Hilton միջազգային հյուրանոցային ցանցը մտադիր է 2013 թվականին Իրաքում բացել իր նոր հյուրանոցը: 200 սենյակներով կազմված հյուրանոցը կլինի Քուրդիստանի մայրաքաղաքում` Էրբիլ միջազգային օդանավակայանից քիչ հեռու: Հյուրանոցը նախատեսված կլինի առաջին հերթին բոլոր նրանց համար, ովքեր Իրաք կայցելեն երկար ժամանակով:
Բացի սենյակներից հյուրանոցում կկառուցեն բիզնես-կենտրոններ, լողավազան, ութ կոնֆերանս սրահ, երկու ռեստորան, բար և բժշկական կենտրոն: «Ես ուրախ եմ, որ մեր ապրանքանիշը կհայտնվի Մերձավոր Արևելքի այսչափ կարևոր մի քաղաքում»,- հայտարարել է Hilton-ի ներկայացուցիչ Ռոբ Պալեշին:
Հյուրանոցի հայտնվելով մոտ 200 աշխատատեղ կստեղծվի , և ընկերությունը մտադիր է տեղի բնակիչներին վարձել աշխատելու համար: «Էրբիլի կոմերցիոն կարգավիճակը տարեցտարի աճում է և քաղաքը դառնում է նոր զբոսաշրջության վայր»,-նշել է Hilton հյուրանոցի Մերձավոր Արևելքի և աֆրիկյան մասնաճյուղերի նախագահ Ռուդի Ջագերբահերը: