Ծաղիկներին նվիրված անուններ ունեցող մարդիկ, ինչպիսիք են Ռոզան, Ազալիան, Լիլիան, Վիոլետան, Կամիլան, Մելիսան, կամ չեխական Յիրժինան, Ռուժենան և Կվեստոլավան, Ժիրովնիցե ամրոցում ամբողջ օգոստոսի ընթացքում կստանան արտոնություններ. հայտնում է iLoveCz.ru-ն:
Այցելուները կարող են ծանոթանալ «XIX դարի արքայական նստավայրի ծաղիկները» ցուցահանդեսին և հենց ամրոցին սովորական մուտքի տոմսի կես գնով: Հյուրերը կարող են այցելել Ասպետների դահլիճ, Ամրոցի մատուռ և Կանաչ հյուրասենյակ, որը զարդարված է գոթական որմնանկարներով: