Ամենամեծ պաղպաղակը պատրաստել են Անգլիայում: Պաղպաղակը ունի 4 մետր բարձրություն և ավելի քան մեկ տոննա քաշ, այդքան զանգվածը սառեցնելու համար հարկավոր է եղել մեկ ամիս: Ստեղծողները փորձել են պաղպաղակի գագաթին դասական դարձած ելակով մուրաբա դնեն, սակայն այն չի դիմացել պաղպաղակի վրա և վայր է ընկել: Հազարավոր մարդիկ էին հավաքվել Գլոստեր Պարկում, որպեսզի հետևեն վանիլային պաղպաղակի ստեղծման գործընթացին: Պաղպաղակը ստեղծել է ավագ խոհարար Հեստոն Բլյումենտալը: