«Ոսկե Ծիրան» փառատոնի բացմանը զուգընթաց՝ մայրաքաղաքում մեկնարկել է եւս մի ուշագրավ նախագիծ` ջազ-կինո փառատոն… Այսօր այն արդեն «Ոսկե Ծիրանի» ինքնատիպ հավելվածն է համարվում:
Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Շառլ Ազնավուրի հրապարակում ժամը 20.00-ից մինչ 23.00-ը ջազի եւ բլյուզի սիրահարները կարող են ունկնդրել երաժշտական այս ուղղությունների հայտնի կատարողների եւ խմբերի` Վահագն Հայրապետյանի, “Ջազ Բենդի”, “Մալխաս Բենդի” եւ այլոց կատարումները:
Իր 15-ամյակի կապակցությամբ միջոցառման հովանավորությունն է ստանձնել “Ինգո Արմենիա” ընկերությունը։
“Առաջին տարին չէ, որ կազմակերպվում է նմանատիպ միջոցառում: “Ջազ-կինո” փառատոնին մասնակցելու է 5-6 ջազային խումբ: Այս ամենի հովանավորն է մեր մշտական ընկերը՝ “Ինգո Արմենիա” ընկերությունը”,- ասաց ջազմեն Լեւոն Մալխասյանը՝ հայտնի Մալխասը։ / Աղբյուրը՝ Yerkirmedia.am