Ի՞նչ կա հանգստի մեկնող աղջիկների ճամպրուկում

«Ո՞րքան հագուստ պետք  է լինի հանգստի մեկնող կնոջ ճամպրուկներում» հավերժական հարցը  արդեն հռետորական  է թվում, բայց պարզվել է, որ յոթնօրյա հանգստի համար աղջիկները տանում են հագուստի 28 հավաքածու: Միջինում հանգստի մեկնած աղջիկը օրական զգեստափոխվում է 4  անգամ. պարզել են վերջին ուսումնասիրությունները: Իսկ տասից մեկը հանգստի ժամանակ օրական զգեստափոխվում է 7 անգամ: Ընդ որում, տաս կանանցից ութը խոստովանում է, որ չի հասցնում հագնել  իր հետ տարած բոլոր  զգեստները. հայտնում է  DailyMail-ը:

Հագուստ արտադրող  F&F ընկերության պատվերով անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք վերցնում են զգեստներ` հաշվի առնելով, թե որտեղ են գնում և ինչ են անելու հանգստի ընթացքում:  F&F ընկերության ներկայացուցիչ  Բերնադետ Լաշերի (Bernadette Lusher) խոսքով` « ի տարբերություն ամենօրյա գրաֆիկին, երբ աղջիկը  գնում է աշխատանքի և միայն երեկոյան կարող է զգեստափոխվել` հանգստի վայրում սպասվում են ժամանց, զբոսանքներ և միջոցառումներ, որոնց պետք է պատշաճ տեսք ունենալ»: Որպես կանոն` զբոսաշրջիկները հանգստի ընթացքում լողում են, գնում էքսկուրսիաների, այցելում զանազան միջոցառումների, զբոսնում երեկոյան և այլն: Հետազոտությանը մասնակցել են  2 հազար կին, որոնց 37%-ը նախընտրում է հանգստի ընթացքում հաճախ զգեստափոխվել:

58% -ը նշել է, որ ստիպված է զգեստափոխվել, քանի որ այն ինչ հագնում է առավոտյան հարմար չէ կրել ողջ օրվա ընթացքում: Քսան աղջիկներից մեկը խոստովանել է, որ հաճախ է զգեստափոխվում, որպեսզի հասցնի  կրել  այն ամենը, ինչ բերել է իր հետ: Աղջիկների ճամպրուկի իրերի միջին քանակն է` 4 զգեստ, 6 կարճ շապիկ, 4 շորտ կամ կիսաշրջազգեստ, 2  տաբատ կամ ջինս, 3  լողազգեստ, 3  զույգ հողաթափ կամ սանդալ և երկու զույգ կոշիկ: Հանգստի ընթացքում պարտադիր կգնվի նաև  մի քանի զույգ հագուստ կամ կոշիկ:

You might also like