Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Կանն քաղաքում կմեկնարկի հրավառության ամենամյա փառատոնը: Ամբողջ աշխարհից ժամանած խմբերը կցուցադրեն իրենց հրավառության շոուն: Այս տարվա թեման է` «Բարին և չարը. հավերժական պայքար»: Բոլոր շոուները սկսվում են ժամը 22:00-ին և տևում են կես ժամ. հայտնում է միջոցառման կայքը:
Փառատոնի բացման օրը հանդես կգա Իտալիայի խումբը, հուլիսի 21-ին` Չինաստանի հավաքականը հանդիսատեսին կներկայացնի կրակե վիշապին, իսկ հուլիսի 29-ին կփոխանցի Իսպանիային: Հրավառությունների ֆրանսիական մասնագետները հանդես կգան օգոստոսի 7-ին, գերմանականը` օգոստոսի 15-ին, իսկ արգենտինականը` օգոստոսի 24-ին: Դիտարժան հրավառությունները կներկեն ծովածոցի երկինքը: Շոուն դիտելու լավագույն վայրը Կաննի կենտրոնական ափեզրն է: